
Սննդաբան, սննդի խանգարումների մասնագետ, հոգեբան Օլգա Ռոմաշինան Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է նախաճաշի ուտեստ, որը կարող է չափազանց վնասակար լինել երեխաների, ալերգիայի հակված մարդկանց, ինչպես նաև շաքարախտով և գիրությամբ տառապողների համար։ Նա խորհուրդ է տալիս այս կատեգորիայի մարդկանց գրանոլա չուտել։
«Գրանոլան հաճախ պարունակում է մեղր և ընկույզ, որոնք ամենաալերգիկ մթերքներից են: Գրանոլա ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել փաթեթի վրա բաղադրիչների նշված հերթականությանը։ Ըստ կանոնակարգի՝ դրանք նշվում են իրենց զանգվածային մասի նվազման կարգով։ Իսկ եթե բաղադրության մեջ գերակշռում է շաքարը, ապա արտադրանքի օգուտները բավականին կասկածելի են»,- ասել է փորձագետը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը