NEWS.am STYLE-ը շարունակում է ուսումնասիրել հայ հայտնիների գարնանային զգեստապահարանները: Մեր աչքից այս անգամ չեն վրիպել Իրինա Այվազյանի, Մադոննա Հարությունյանի, Մերի Քոչարյանի, Արփիի եւ Մերի Երեմյանի կերպարները:
Թեթեւություն եւ հարմարավետություն. այսպես կարելի է բնութագրել Իրինա Այվազյանի կերպարը: Դերասանուհին առօրյա ոճում է՝ տոպ, վերնաշապիկ եւ սպորտային ոճի նարնջագույն տաբատ:
Հարմարավետություն+նորաձեւություն. Մադոննա Հարությունյանին հաջողվում է ստանալ այս երկուսի համադրությունը: Ոճաբանն այս անգամ նախընտրել է շագանակագույնի երանգները: Տոպ-վերնաշապիկներն այս սեզոնին շատ նորաձեւ են, իսկ հետաքրքիր ձեւվածքով կիսաշրջազգեստի ու սպորտային կոշիկների ընտրությունը կերպարը դարձրել են հարմար՝ տարբեր առիթների համար:
Մերի Քոչարյանն ու Մերի Երեմյանը ջինսե կերպարներում են: Մերի Քոչարյանը նախընտրել է սպիտակ տոպի համադրությունը՝ ջինսե բաճկոնի եւ տաբատի հետ, իսկ Մերի Երեմյանը՝ հակառակը՝ ջինսե տոպ, սպիտակ վերնաշապիկ ու տաբատ:
Երգչուհի Արփին դասական կերպարում է, որը լրացնում է երկնագույն եւ սպիտակ գույներին համահունչ պայուսակը, որն, ի դեպ, երգչուհու դիզայներական աշխատանքն է: