
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որն իրականացրել է Ghajoyan Photography-ի հետ։ Ամերիկաբնակ դերասանուհին, ինչպես միշտ, չի խուսափել բնական կերպարից՝ ցուցադրելով մինիմալ շպար ու հարդարում։ Լուսանկարներում երկու երեխաների նրբակազմ մայրիկը 3 կերպարով է, սակայն բնականության գիծը պահպանված է յուրաքանչյուրում։ Դերասանուհին աննշան շեշտադրել է աչքերը, իսկ շուրթերն ընդգծված են փայլով։
Շուշաննայի հետեւորդները եւս ընդգծել են նրա նուրբ ու բնական տեսքի գեղեցկությունը։ Շատերը հույս են հայտնել, որ երբեմնի ակտիվ դերասանուհին, կրկին կվերադառնա հեռուստաեթեր։