Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դաժը թուրքերն են Կոմիտաս վարդապետին հարգել։ Ցեղասպանության ժամանակ էլ տեղի են տվել միջազգային ճնշումներին ու «մահվան երթից» հետ են ուղարկել։ Իսկ Վարդապետն էդ դժոխքից վերադարձել է Կ.Պոլիս ու տեսել է, որ Պոլսի սուպերսաքոներն ու մյուս սուպեր-պուպեռները հանգիստ վայելում են «խաղաղության դարաշրջանը»։
Ու տենց։ Ոմանք ասում են՝ վարդապետը խելագարվել է։ Մյուսներն ասում են՝ ուղղակի հեռացել է էդ սնափառ սուպերսաքոների գեհենից։ Չգիտեմ՝ որն է ճիշտը։
Հ.Գ. Ես էնքան էլ լավ չգիտեմ, բայց լսել եմ, որ համաշխարհային երաժշտագիտության մեջ Կոմիտաս վարդապետը նշանակալի ավանդ ունի, քանզի նրան հաջողվել է ապացուցել փոքր ազգերի՝ ուրույն ազգային երաժշտություն ունենալու հանգամանքը։ Մինչ այդ ընդունված էր համարել, որ երաժշտություն ունենալու շռայլությունը տրված է միայն մեծ ազգերին։
Հ.Գ-2. Կտավին պատկերված է երիտասարդ Կոմիտաս վարդապետը՝ Էջմիածնի լճակի առջև։ Լճակը վաղուց չկա։