«Տանը մենակ» ֆիլմաշարի աստղ Մաքոլեյ Կալկինը շատ զգայուն է այն ամենի նկատմամբ, ինչ վերաբերում է իր ընտանիքին, ուստի նա չի խոսում իր անձնական կյանքի մասին։ Նա պաշտպանում է որդիներին և նրանց լուսանկարները չի հրապարակում սոցիալական ցանցերում։ Պապարացիներն ամեն ինչ անում են դերասանին ժառանգների հետ «բռնացնելու» համար։
Վերջերս լուսանկարիչներին հաջողվել է դա անել։ Նրանք լուսանկարել են Մաքոլեյին իր սիրելիի՝ Բրենդա Սոնգի և իրենց երեխաների հետ Բըրբենքում զբոսնելիս:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Մաքոլեյ Կալկինն ու Բրենդա Սոնգը ծանոթացել են Թաիլանդում՝ «Փոփոխությունների երկիր» ֆիլմի նկարահանման հրապարակում, որից հետո սկսվել են ռոմանտիկ հարաբերություններ։ 2021 թվականին որդի են ունեցել։ Երեխային անվանել են Դակոտա Սոնգ Կալկին՝ ի պատիվ Մաքոլեյի քրոջ, որը մահացել է ավտովթարից։ 2022 թվականին դերասանն ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն։ Այս տարվա մարտին զույգը երկրորդ որդին է ունեցել։ Նրան անվանել են Կարսոն։