Այս ամառվա սեզոնային զգեստապահարանի երեք տարրերն արդեն ողողել են աղջիկների և կանանց ինստագրամյան տարածքը:
Ընտրելով այս տարրերից մեկը՝ դուք կարող եք և՛ ոճային, և՛ նորաձև տեսք ունենալ նույնիսկ համեստ բյուջեով:
Այս ամառ նորաձև են հետևյալ երեք տարրերը.
Գծավոր վերնաշապիկ
Սպիտակ գծերով երկնագույն վերնաշապիկը շատ հանկարծակի ընկավ տրենդի մեջ: Այն կարծես բոլոր շանսերն ունի հանրաճանաչությամբ շրջանցելու սպիտակ վերնաշապիկը: Հագեք այն հասարակ ջինսով կամ պալացո ոճի տաբատով և հրաշալի նորաձև տեսք կունենաք:
Ժիլետ
Զգեստապահարանի այս տարրը ամենահայտնին է այս ամառ։ Նորաձևության սիրահարներն ամենից հաճախ ընտրում են սպիտակ և սև ժիլետներ, որոնք համադրվում են ջինսերի, տաբատների և շորտերի հետ։ Նորաձև են նաև պաստելի երանգներով կոստյումները, որոնք հիանալի կերպով տեղավորվում են Old Money էսթետիկայի մեջ:
Սև և սպիտակ տոպ
Սև և սպիտակ համակցությամբ տոպերը՝ կոնտրաստային եզրագծով, վերջերս մեծ հռչակ են ձեռք բերել: Այս տարրը նորություն է զգեստապահարանում, այնպես որ ընտրեք այն, եթե ցանկանում եք թարմացնել ձեր տեսքը: