Հանրաճանաչ ոճաբան Վլադիսլավ Լիսովեցն իր բլոգում թվարկել է 2023 թվականի աշնանային հագուստի նորաձև ուրվագիծը: Նա կանանց հորդորել է «անճոռնի» նորաձևությունը փոխել էլեգանտի։
«Տգեղ կամ «անճոռնի» նորաձևությունը մնում է անցյալում՝ արագորեն շարժվելով դեպի էլեգանտություն: Այո, ուսերը դեռ լայն են, սա հատկապես ընդգծված է կերպարի երկրորդ ակցենտի՝ նեղ գոտկատեղի շնորհիվ»,- ասել է նորաձևության փորձագետը։
«Ուսերը՝ ի հակադրություն գոտկատեղի». այսպես է անվանել Լիսովեցը միտումը, որը, նրա կարծիքով, լավագույնս կօգնի ընդգծել կանացիությունը աշնանային զով օրերին։ Սակայն նա չի բացառում հնարավորինս կարճ տարբերակները։
Առաջիկա ամիսներին ակտուալ կլինի ինչպես շրջված, այնպես էլ ստանդարտ եռանկյունու տեսքով հագուստը, նշել է ոճաբանը։ Դրանցից վերջինը ներառում է փոքր վերնաշապիկ (օրինակ, սովորական շապիկ) և մինչև հատակ հասնող տաբատ:
«Պատկերը տեսողականորեն երկարացնելու համար պետք է առավելագույն երկարություն օգտագործել կիսաշրջազգեստի, տաբատի կամ զգեստի համար։ Իսկ եթե կրում եք նաև բարձրակրունկներ, կարող եք լրջորեն բարձրացնել հասակը` չկենտրոնանալով կոշիկների վրա»,- ասել է մասնագետը։