Ազգը, լինելով կենսաբանական, ինֆորմացիոն համակարգ, իր մեջ կրում է ոչ միայն տվյալ ժամանակահատվածում ապրող անհատների ամբողջական դաշտերը, այլև միավորում է ողջ ազգի գենոֆոնդը, այսինքն, այդ ազգին պատկանող բոլոր անհատների, հատկապես պայծառ անհատականությունների հոգևոր և մտավոր դաշտերը:
Հայ ազգի ծագումը փաստացի համընկնում է մարդ բանականի հայտնվելու հետ, երբ Հայկական Լեռնաշխարհում` ավելի կոնկրետ դրախտ համարվող Բյուրակնում, ձևավորվեց մարդը:
Ռուբեն Հարությունյանը իր «Ինչ են պատմում մեր գեները» գրքում, հենվելով նորագույն հետազոտությունների հիման վրա, արել է մի շարք կարևոր եզրահանգումներ. «Մենք ստացել ենք այն ժամանակը, որը պահանջվել է հայ ժողովրդի ժառանգական հատկանիշների ստեղծման ու տարբերակման համար, և այն հասնում է մոտավորապես 40-50 հազար տարվա»:
Մարդու ձևավորման մասին հեղինակը բերում է նաև մեկ այլ կարևոր փաստարկ. ըստ ռուս գիտնականների, քրոմոսոմների քանակը բարձրակարգ կապիկների մոտ 54-78 է, նեանդերթալցու մոտ` 48, իսկ մարդու մոտ 46 է, և որ քրոմոսոմների քանակի կրճատումով է ընթանում պրիմատների էվոլյուցիան: Հեղինակը նշում է. «Ժամանակակից պեղումների մեջ գտնված հնադարյան հումանոիդների ուսումնասիրությունները գիտնականներին հանգեցրել են այն մտքին, որ հավանաբար քրոմոսոմների ապարատի փոփոխությունը 48 քրոմոսոմից դեպի 46 քրոմոսոմի տեղի է ունենում սեյսմիկական ակտիվ շրջանում:
Նման եզրահանգումը բխում է երկրաշարժերին ուղեկցող մուտագեն գործոններից` գամմա-ճառագայթումից, ռադիոնային ջրերից, բարձր խտությունից, ծանր մետաղների աղերից, որոնք հանգեցնում են քրոմոսոմային վերափոխումների հաճախականությանը, բարձրացմանը»: Կնշանակի` գենետիկան նույնպես հաստատում է, որ Արարչի նախախնամությամբ մարդու արարումը տեղի է ունեցել Ալպ-Հիմալայան լեռնային գոտում, որի կենտրոնը նորից համապատասխանում է Հայկական Լեռնաշխարհին:
Բյուրակնում ձևավորված մարդիկ արագորեն բազմանում էին, քանի որ այդ տարածքի բնակլիմայական պայմանները խիստ բարենպաստ էին: Նշված տարածքը այժմ էլ աչքի է ընկնում իր մեղմ, առողջարար կլիմայով, փարթամ բնությամբ: Արագ բազմանալով` մարդկային խմբերը` ցեղերը, սկսում են տարածվել ողջ Հայկական Լեռնաշխարհում: Բնական արգելքները պատճառ դարձան, որ առանձին մարդաբանական խմբերի զարգացումը հետագայում շարունակվի ավելի առանձնացված մեկը մյուսից: Սրա հետևանքով ձևավորվում են սկզբում ցեղային միություններ, իսկ հաջորդ փուլում չորս ցեղային տարածքային միավորումներ: Այս չորս ցեղային տարածքային միավորումները չնայած ունեին միևնույն հիմքը և մարդաբանական, գենետիկ ընդհանրություն էին կազմում, բայց ունեին նաև որոշակի առանձնահատկություններ:
Ռ. Հարությունյանը նշված գրքում գրում է. «Դա նշանակում է, որ Հայկական խմբերի հատկանիշները, ըստ ձեռնամաշկի տվյալների, 8-9 հազար տարի առաջ սկսել են տարբերակվել իրենց նախապոպուլիացիայից և հասել են մինչև մեր ժամանակները»: Այս շրջանում է, որ դրվում է նաև Հայկական հասարակության և փաստացի պետականության հիմքերը: Բնական ձևավորման շնորհիվ ձևավորվում է տիեզերական համակարգին համապատասխան իշխանություն և մարդկային հարաբերություններ:
Ամբողջը` magaghat.am