Հավի թևիկներ լոլիկի մարինադով
Advertisement 1000 x 90

Հավի թևիկներ լոլիկի մարինադով

  • Մատուցվում է՝ նմիջապես
  • Նախն. ժամանակ՝ 60 րոպե
  • Պատրաստման ժամանակ՝ 40 րոպե

Բաղադրիչներ

  • հավի թևիկ – 1 կգ
  • լոլիկ – 300 գր
  • սխտոր – 2-3 պճեղ
  • սոուս տաբասկո – 1/2 թ/գդ
  • ձիթայուղ – 2 ճ/գդ
  • օրեգանո – 1/5 թ/գդ
  • հազրեվարդ (розмарин) – 1/5 թ/գդ
  • պապրիկա – 1/5 թ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Թևիկներից բացի բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ ու հարում:

Ստացված լոլիկով մարինադը լցնում ենք թևիկների վրա, կափարիչով ծածկում ու թողնում առնվազն կես ժամ, որ թևիկները մարինացվեն:

Մարինացված թևիկները շարում ենք տապակի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում եփում մոտ 40 րոպե (թևիկների վրա պետք է խրթխրթան շերտ գոյանա):