Ավելի խոշոր սեռական անդամ ունենալ երազող տղամարդիկ հավանաբար չեն լսել Քենիայից 20-ամյա Սորենս Օվիտի Օպայոյի մասին: Հազվագյուտ հիվանդության պատճառով Սորենսի սեռական անդամը նորմայից 10 անգամ ավելի խոշոր է, ինչի հետևանքով նա չի կարող սեքսով զբաղվել:
Սորենսը հինգ տարեկան հասակից տատիկի հետ է ապրում, որովհետև նրա ծնողները մահացել են: Երբ նա 10 տարեկան էր, նկատեց, որ իր սեռական անդամն ինչ-որ խնդիր ունի. այն սկսել էր արագ մեծանալ: Տղան բժիշկների է այցելել և նրանք փորձել են կանգնեցնել պաթոլոգիական գործընթացը, բայց նրանց դա չի հաջողվել. նրանք նույնիսկ չեն հասկացել, թե ինչով է պայմանավորված անոմալ աճը: Ժամանակին նա ստիպված է եղել թողնել դպրոցը տարեկիցների կողմից մշտական քմծիծաղների պատճառով, իսկ այժմ հազվադեպ է հայտնվում փողոցում:
Քիսումիում Jaramogi Oginga հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժները որոշում են կայացրել վիրահատություն կատարել այտուցումը վերացնելու համար: Ներկայումս տղայի ազգականները փող են հավաքում: