Եթե նպատակը գոտկատեղն ավելի սլացիկ դարձնելն է, ստիպված կլինեք հրաժարվել շոկոլադից, շաքարից, խմորային մթերքներից և ալկոհոլից: Մի մոռացեք սպորտով զբաղվելու մասին:
Օրվա համար օրինակելի սննդակարգ
Նախաճաշ
Խաշած ձու, բոված հաց, որի վրա կարագի բարակ շերտ է քսած, մեկ բաժակ մածուն:
Ճաշ
Ոչ ճարպոտ միս, բանջարեղենով աղցան, որի վրա կիտրոնի հյութ են քամել:
Հետճաշիկ
Առանց շաքարի թեյ, առանց կարագի տապակած հաց:
Ընթրիք
Սառը մսով աղցան, մի կտոր հացով: