Քանի՞ տարի է տևում սերը և որտե՞ղ է այն «բնակվում». երջանկության ու հաճույքի հորմոնների մասին խոսում ենք հերթով ու գիտական հիմնավորումներով:
Սիրահարվածությունը քիմիական գործընթացների մի ամբողջ բարդ համակարգ է: Տեխնիկայի զարգացմանը զուգընթացգիտնականները կարողացել են ուսումնասիրել ուղեղի տարբեր հատվածներ՝ օգտագործելով վիզուալացման մեթոդները: Հետո մեկը մյուսին հաջորդել են հազարավոր ուսումնասիրություններ, որոնք դարձել են բազմաթիվ քննարկումների ուքննադատությունների առիթ: Ուսումնասիրություններից մեկը սիրահարված մարդկանց և մայրերի համեմատությունն է: Գիտնականները ուսումնասիրության արդյունքում նմանություններ են գտել սիրահարների և մայրերի միջև: Պարզվել է, որերկու դեպքում էլ կա զգացողությունների և զգացմունքների որոշակի նմանություն:
Սերն ու սիրահարվածությունը տարբեր են, եթե դրանց նայում ես տարբեր կերպ: Իրականում երկուսն էլ նույնն են՝հարաբերություններ են և միայն տարբեր են, որովհետև ունեն որոշակի դասակարգում՝ զգացմունքային առումով: Կահարաբերությունների դասակարգման 3 փուլ.
- սիրահարվածություն (being in love),
- կրքոտ սեր (passsional love),
- ընկերական սեր (compassionate love)
Ուժեղ կրքի և սթրեսի բարձր մակարդակ` սա սիրահարվածության բնորոշումն է գիտական տեսանկյունից: Նույնիսկ որոշակի ժամանակահատված ունի՝ միջինը կես տարի: Հետո, եթե վատագույն դեպքում չի մարում, զարգանում է և անցնում հարաբերությունների հաջորդ փուլին՝ կրքոտ սիրուն: Սա էլ մի քանի տարվա տևողություն ունի: Էյֆորիայի զգացումն է պարուրում ձեզ: Իջնում է սթրեսի մակարադակը և կարգավորվում է կորտիզոլի մակարդակը:
Ընկերական սերը ուղեկցվում է կրքի մարմամբ և ձևավորում է փոխադարձ վստահության մթնոլորտ: Այս փուլումհարաբերությունները կարող են տասնամյակներով պահպանվել:
Որտե՞ղ է ապրում սերը
Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թեորտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է այն փորձված ճանապարհով՝համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:
Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններն էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:
Որպեսզի «սիրո հրդեհը» պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածի ամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոնների տեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով, գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակարյան մեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքում սերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակ բարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում էհիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի» վրա: Այն տիրակալինման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնել նպատակին:
Երկա՞ր է արդյոք սիրո դարը
Գիտնականները նաև դա գիտեն: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակըսկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամ ստանաս վերջնական մերժում: Եթե սիրո կրակը վառվերերկար, ապա այն կվառեր մեզ մինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարներըկմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:
Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել:Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համար բնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածումէ հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն էգործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերություններինոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակ արտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունենժառանգների ստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիր հարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանք նրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքիհորմոնների ավելացմանը:
Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլիտևողությունը բնության կողմից հավասարեցված է այն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանելև կերակրել երեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատհարաբերություններն անկում են ապրում:
Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում է բարձր կենսունակություն: Բայցդրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլհետագայում առաջացած մարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամ հավերժականսեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշ թեմա են։
Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբկուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծ պարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէթերություններից: Ինչու՞ է նա այդպես արագ փոխվել:
Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ և հնարավորություն չենք ունեցելուսումնասիրել մեր ընտրյալին: Երկար շփումը թույլ է տալիս զույգերին լավ ճանաչել միմյանց և զերծ մնալ տհաճբացահայտումներից:
Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդ հարցում կօգնի: Սերոտնինիցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամ ծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքանդժբախտ: