Իջեցրեք հորմոնալ քաշը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իջեցրեք հորմոնալ քաշը

Տեղյա՞կ եք, որ խիստ դիետաներն ու որոշ ֆիզիկական վարժություններ ստիպում են, որ ճարպերն ավելի արագ կուտակվեն: Հնարավոր է՝ նիհարելու անհաջող փորձը հորմոնալ խանգարումների արդյունք է, քանի որ հենց հորմոններն են կարգավորում ճարպերի այրման գործընթացը: Եթե կարգավորեք հորմոնները, ապա կկարողանաք արագացնել ճարպերի այրման գործընթացը:

Ո՞ր խանգարումներն են հանգեցնում հորմոնալ քաշի կուտակման:

Հորմոնները փոքր քիմիական տարրեր են, որոնք կարգավորում են ախորժակն ու խթանում են նյութափոխանակությունը: Հենց հորմոններն են որոշում՝ ճարպը կուտակվի՞, թե՞ ոչ:

Հիշեք, որ օրգանիզմում ճարպեր կկուտակվեն, եթե՝

  1. Եթե օրգանիզմում ինսուլինի մակարդակը բարձր է
  2. Եթե օրգանիզմում կորտիզոլի մակարդակը բարձր է
  3. Եթե օրգանիզմում T3-ի մակարդակը ցածր է

Հորմոններն արձագանքում են այն մթերքներին, որոնք ուտում ենք:

3 հստակ ռազմավարություն, որ կօգնեն արագ ազատվել հորմոնալ քաշից

Հորմոնալ քաշից ազատվելու համար խիստ դիետաներ ու վարժություններ պետք չեն: Ձեզ անհրաժեշտ է ակտիվացնել ճարպերն այրող և ախորժակն իջեցնող հորմոները: Հենց այս հորմոնների միջոցով կհաջողեք ազատվել ճարպերից, որոնք համառորեն նստել են կոնքերի, որովայնի և ձեռքերի վրա:

3 քայլեր, որոնք կօգնեն ազատվել ավելորդ հորմոնալ քաշից

niharel

  • Խուսափեք մթերքների սխալ համադրումից
  • Ճիշտ վարժություններ ընտրեք
  • Կարգավորեք սննդակարգը

Annals of Internal Medicine-ում հրապարակված հետազոտության արդյունքում պարզվել է, որ քիչ ածխաջրեր օգտագործելով՝ ավելի արագ կազատվեք ավելորդ քաշից:

Այնպես որ, լավ կլինի կրճատել ածխաջրերի ընդունումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am