Դերասանուհի Էվա Խաչատրյանն այս օրերին Միացյալ Նահանգներում է, որտեղ նոր ֆոտոշարք է արել։ Էվան Tert.am Life–ին է տրամադրել լուսանկարները և պատմել ֆոտոշարքի մտահաղացման և կերպարների մասին։
«Առաջարկը ստացել եմ լուսանկարչի` Սեդա Ստեփանյանի կողմից։ Նրա մտահաղացումն էր այս կերպարներով ներկայանալը։ Կարծում եմ՝ ստացված ֆոտոշարք է։ Շատ ուրախ եմ և տպավորված, որ այստեղ նմանատիպ գեղեցիկ աշխատանք ունեցա և, իհարկե, ծանոթացա Սեդայի հետ»,–ասաց Էվան։
Վերջինս նշեց, որ երկու կերպարներ են ընտրել, որոնցից մեկը նուրբ ու ռոմանտիկ է, մյուսը` վայրի ու սեքսուալ։ Էվայի խոսքով` երկու կերպարներն էլ իրեն են բնորոշում։
Ամբողջը՝ life.tert.am