Բրազիլուհի գերմոդել Ժիզել Բունդհենը մասնակցել է իսպանական Loewe բրենդի գովազդային արշավին: Այդ մասին հայտնել է WWD-ն:
36-ամյա մանեկենուհին ներկայացրել է նոր տարեշրջանի պայուսակների հավաքածուն: Նա արդեն մասնակցել է ֆոտոշարքին: Լուսանկարներից մեկում նա պատկերված է հսկայական ջահ հիշեցնող դեկորացիայի ֆոնին, որն ստեղծվել է ինը հազար մետաքսե սև ժապավեններից:
Loewe-ն պերճանքի առարկաների իսպանական արտադրող է, որը հիմնադրվել է 1846 թվականին: Այն մասնագիտանում է կաշվե արտադրանքի, ինչպես նաև պարֆյումերիայի բնագավառում: Ներկայում մտնում է LVMH խմբի մեջ:
Ժիզել Կարոլին Նոնենմահեր Բունդհենը գերմոդել է, որը ծնվել է Բրազիլիայի Օրիզոնտինա քաղաքում: Նա նկարահանվել է Ralph Lauren-ի, Dolce & Gabbana-ի, Versace-ի, Valentino-ի, Celine-ի, Gianfranco Ferre-ի, Chloe-ի գովազդային արշավներում և եղել է Victoria՚s-ի «հրեշտակներից» մեկը: