Գերմանիայի Volkswagen մակնիշը կներկայացնի Arteon նոր մոդելը: Ավտոմոբիլի համաշխարհային պրեմիերան կկայանա Ժնևի միջազգային ավտոսալոնի շրջանկաներում: Այս մասինLenta.ru-ին պատմել է ընկերության մամուլի ծառաության ներկայացուցիչը:
Gran Turismo դասի նոր ավտոմոբիլը՝ ավանգարդային դիզայնով, հանդերձված է վարորդի օգնության նորագույն համակարգերով, որոնք ավելի վաղ ներկայացված չէին այս դասում: Այս մոդելը, մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ կդառնա ամենահեղափոխական ավտոմոբիլներից մեկն իր սեգմենտում:
Նոր Volkswagen Arteon-ի ամենացայտուն առանձնահատկություններից մեկն է դարձել ավտոմոբիլի առջևի մասի դիզայնը. լուսադիոդային LED-ցոլալապտերները և ցերեկային ընթացային լույսերը ներդաշնակորեն զուգորդվում են ռադիատորի վանդակի քրոմապատ հորիզոնական տարրերի և կապոտի հետ: