Երևանում ձմեռը համառ կերպով չի զիջում իր դիրքերը։ Գարուն է, բայց ձմռան շունչը դեռ թևածում է փողոցներում։ Tert.am Life–ը ֆոտոշարք է արել, թե ինչպես են հագնվել հայ երիտասարդները գարնան առաջին օրը` մարտի 1–ին։
Ճիշտ է, շատերը դեռ չեն հրաժարվել ձմեռային վերարկուներից, բայց նորաձևության տները վաղուց ներկայացրել են գարուն–ամառ 2017–ի տենդենցները։
2017–ին նորաձև են բնական գույները` կապույտն իր բոլոր երանգներով, դասական կարմիրը, դարչնագույնը, մուգ կանաչը, գինեգույնը, մոխրագույնն ու մանուշակագույնը։
Զամշե կոշիկներն այս տարվա գլխավոր թրենդը կլինի, բայց իր տեղը չեն զիջի նաև կաշվե կոշիկները։ Կաշին միշտ իր ուրույն տեղն ունի նորաձևության աշխարհում, ինչպես սև և սպիտակ դասական գույները։
Ոճային խառնուրդները չեն դադարում նորաձև լինել։
Ամբողջությամբ՝ life.tert.am