Lifehacker.ru կայքը ներկայացրել է 7 մթերք, որոնք օգնում են այրել ճարպերը։ Դրանք հրաշագործներ չեն, սակայն սննդակարգ ներառելու դեպքում կարող են հաճելիորեն զարմացնել ձեզ։
Ոսպ։ Ըստ հետազատությունների՝ բջջանյութ պարունակող մթերքներն օգնում են զգալիորեն նվազեցնել քաշը։ Ոսպը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, ինչպես նաև՝ բուսական սպիտակուց և օգտակար այլ նյութեր։ Մեծ բաժակ ոսպը պարունակում է 18 գրամ սպիտակուց, 16 գրամ բջջանյութ, ֆոլաթթու և նվազագույնը 7 օգտակար հանքանյութ։
Կոկոս։ Կոկոսը պարունակում է հագեցած ճարպերի շատ կարևոր տեսակ։ Մեր օրգանիզմն այդ ճարպերը չի կուտակում, այլ այրում է։ Ըստ հետազոտությունների՝ այն օգնում է առավել շատ ճարպեր այրել։ Կոկոսի յուղով թույլ կրակի պայմաններում պատրաստվող ճաշատեսակները հետաքրքիր բույր են ստանում։
Հապալաս։ Թարմ կամ սառեցրած հապալասը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում։ Այն դուր կգա քաղցրեղեն սիրող ցանկացած անձի։ Ըստ հետազոտությունների՝ հապալասն օգնում է ոչ միայն կառավարել շաքարի մակարդակը, այլև նվազեցնում է դիաբետի առաջացման հավանականությունը։ Հապալասը մեծ քանակով վիտամին C է պարունակում, հակաօքսիդանտներ, որը մեծացնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը և նպաստում է ավելորդ գյլուկոզայի դուրսբերմանն արյան միջից։
Կանաչ թեյ։ Կանաչ թեյը օգտակար է, քանի որ դրանում հակաօքսիդանտներ են պարունակվում։ Հետազոտությունների համաձայն՝ կանաչ թեյը որպես ճարպեր այրող միջոց դարձնող հատկություններն ավելի արտահայտիչ են դառնում, երբ դրա օգտագործումը համատեղվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Կանաչ թեյը նաև հակաօքսիդանտ է պարունակում, որը հանգստացնող ազդեցություն է ունենում։
5. Սուրճ։ Հետազոտություններից մեկի արդյունքում պարզ է դարձել, որ սուրճն առավել ուժեղ հակաօքսիդանտներ է պարունակում, քան կանաչ թեյը։ Օրվա ընթացքում մի քանի բաժակ սուրճ կարող եք խմել, սակայն մի մոռացեք նյարդային համակարգի վրա դրա ազդեցության և մյուս անցանկալի հետևանքների առաջացման մասին։ Մի փորձեք անքնությունն ու քրոնիկ սթրեսը կոմպենսացնել շատ բոված սուրճ խմելով։
Բազուկի տերևներ։ Գիտնականներն ապացուցել են, որ այս մթերքը մի խումբ օգտակար հատկություններ ունի։ Դրանցից մեկը, ըստ նրանց՝ այն է, որ մթերքը կարող է դառնալ կանխարգելող միջոց քաղցկեղային հիվանդությունների դեմ։
Ավոկադո։ Կարևոր չէ, թե ինչպես եք օգտագործում ավոկադոն։ Կարող եք այն ավելացնել աղցանի մեջ, եթե ուտեք առանց որևէ բանի։ Ավոկադոն ցանկացած ճաշատեսակ օգտակար կդարձնի, քանի որ պարունակում է ճարպաթթուներ, որոնք օգնում են սրտի աշխատանքին։