Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.
Կալորիականություն – 1023 կկալ
Սպիտակուցներ – 49.3 գ
Ճարպեր – 53.3 գ
Ածխաջրեր – 89.1 գ
Բաղադրիչներ
Ալյուր – 550 գ
Կաթ (3.2 տոկոսանոց) – 400 մլ
Կարագ – 45 գ
Չոր խմորիչ – 5 գ
Շաքարավազ – 10 գ
Բուսայուղ – 7 մլ
Խոշոր աղ – 11 գ
Սուլուգունի – 510 գ
Իմերեթական պանիր – 170 գ
Ձու – 6 հատ
Պատրաստման եղանակը
Ալյուրը (530 գ) մաղել խորը թասի մեջ, ավելացնել խմորիչը, աղը, շաքարավազը,
սենյակային ջերմաստիճանի կաթը, բուսայուղը և 20 գ կարագը: Ամեն ինչ լավ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը, եթե պետք է, ավելացնել մի փոքր ջուր (մոտ 50 մլ): Ծածկել խմորով թասը, թողնել 30-40 րոպե: Խմորը բաժանել 5 չափաբաժնի. այն պետք է միանգամից օգտագործել կամ դնել սառնարան:
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է խոշոր քերել ամբողջ պանիրը, խառնել 1 ձվի հետ և ավելացնել 20 գ կարագ:
Խմորի 5 չափաբաժինները գրտնակել այնպես, որպեսզի ստացվի 5 միլիմետր հաստության բավականին մեծ օվալներ:
Գրտնակած խմորի վրա տարածել 150 գ պանրային խառնուրդը, միացնել խմորի եզրերը և ամրացնել. ըստ ձևի՝ խաչապուրիները պետք է նավակ հիշեցնեն:
Յուրաքանչյուրի կենտրոնական մասում խմորը ձեռքերով ձգել, մոտ 4 սմ կտրվածք անել և եզրերը ներս ծալել այնպես, որպեսզի միջուկը երևա:
Խաչապուրիները տապակով խփել 15 րոպե, մաքսիմալ ջերմաստիճանի ջեռոցում:
Պատրաստ լինելուց 4-5 րոպե առաջ անհրաժեշտ է խաչապուրիները հանել ջեռոցից, վրաները ձու ջարդել և նորից ուղարկել ջեռոց՝ մինչև վերջ թխվելու համար:
Մատուցելուց առաջ ձվերի վրա 2 փոքր կտոր կարագ դնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը