
wwd.com-ի փոխանցմամբ, ֆրանսիական Christian Louboutin մակնիշը, որը մասնագիտացած է լյուքս դասի կոշկեղենի արտադրության մեջ, կընդլայնի տեսականին և կթողարկի իր պատմության մեջ օծանելիքների առաջին հավաքածուն: Նորաոճ բույրերը ստացել են Trouble in Heaven, Bikini Questra Sera և Tornade Blonde անվանումները:
Ֆրանսիական Christian Louboutin ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Նրա կոշիկների և աքսեսուարների դիզայնում օգտագործվում են Swarovski քարեր, ժանյակ և էկզոտիկ կաշի: