
Rolls-Royce Motor Cars ընկերությունը մասնակցելու է Goodwood Revival ռետրո ավտոմեքենաների լեգենդար մրցարշավին: Ընկերությունը կներկայացնի 1954 թվականի Silver Dawn կաբրիոլետը, ինչպես նաև ժամանակակից մոդելի մեքենաներ:
Միջոցառման շրջանակներում անցկացվելու է ցուցահանդես, որում Rolls-Royce Motor Cars ընկերությունը կներկայացնի երկու ավտոմեքենա՝ 1923 թվականի արտադրության Silver Ghost Springfield մեքենան և 1967 թվականի արտադրության Phantom V-ը:
Goodwood Revival մրցարշավը 1998 թվականից ի վեր անցկացվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 9-11-ը, հայտնում է Lenta.ru-ն: