Դեմքի այտուցներն անհանգստացնում են շատերին: fithacker կայքը ներկայացնում է բնական միջոց, որն օգնում է պայքարել դեմքի այտուցվածության դեմ: Այս միջոցը պետք է խմել, ոչ թե քսել դեմքին:
Այսպիսով, եթե առավոտյան նկատում եք, որ դեմքն այտուցված է, ապա մի վհատվեք, պարզապես վարսակի թուրմից ու մեղրից հյութ պատրաստեք:
1 ճ/գ վարսակի փաթիլների վրա 1 բաժակ ջուր լցրեք, եռացրեք 15 րոպե: Հետո թուրմը սառեցրեք, ավելացրեք 1թ/գ մեղր: Դեղամիջոցը պատրաստ է:
Կում-կում խմեք այս խառնուրդը: Ուշադրություն դարձրեք, որ այս դեպքում նախաճաշել խորհուրդ չի տրվում: Այս միջոցը կփոխարինի նախաճաշին:
Մի քանի ժամ անց տարբերությունն անմիջապես կզգաք: Բոլոր այտուցները կվերանան: Ի դեպ, ժամանակ առ ժամանակ այս թուրմը կարելի է խմել մեկ շաբաթ շարունակ: Սրանից հետո ձեր դեմքի մաշկը կլավանա՝ ինչպես թանկ կոսմետիկ պրոցեդուրայից հետո: Բացի այդ, այս միջոցը չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, հատկապես՝ երիկամների և լյարդի խնդիրների դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը