Սա հենց չրերից պատրաստված կեքս է, այլ ոչ թե կեքս՝ չրերով: Դրա մեջ կա շատ չիր և շատ քիչ խմոր: Կեքսը ստացվում է շատ օգտակար և անհավանական համեղ: Իսկ գլխավորը՝ այն շատ հեշտ է պատրաստելը:
Բաղադրիչներ
- Ընկույզի և չրերի խառնուրդ – 300-400 գ
- Ձու – 2 հատ
- Շաքարավազ – 6 ճ/գ
- Ալյուր – 6 ճ/գ
- Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը.
- Չրերը կտրատել և խառնել ընկույզի հետ:
- Ձվերը հարել և ավելացնել չրային խառնուրդին:
- Ավելացնել շաքարավազը, ալյուրը և փխրեցուցիչը: Խառնել:
- Կաղապարը պատել յուղով և զանգվածը լցնել մեջը: Խփել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ 45 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը