Ամերիկյան Ford Motors ավտոարտադրողը Հյուսիսային Ամերիկայում ավելի քան 2,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում կողային դռների փականում առկա թերության պեատճառով, որոնք կարող են բացվել շարժման ընթացքում:
Դրանում նշվում է, որ դռների փականի թերությունը մեծացնում է ուղեւորների՝ վնասվածքներ ստանալու ռիսկերը: Ընկերությունը նշում է, որ տեղեկատվություն է ստացել երեք տուժածների մասին, որոնք կարող Էին վնասվածքներ ստանալ այդ խնդրի պատճառով:
Հետ կանչվող ավտոմոբիլների թվում են Ford Focus (2012-2015 թվականների), Ford Mustang (2015 թվական), Ford C-MAX մեքենաները եւ մի շարք այլ մոդելներ: Երկրների շարքում, որոնցից հետ են կանչվել ավտոմեքենաները, տեղ են գտել ԱՄՆ-ը, Կանադան եւ Մեքսիկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: