Բոլորս էլ գիտենք, որ անառողջ սնունդը մեծապես ազդում է մեր օրգանիզմի վրա, սակայն լինում են դեպքեր, երբ պարզապես չենք կարողանում դիմադրել այդ համեղ ուտեստների գայթակղությանը:
Եթե ցանկանում եք ազատվել այդ տհաճ սովորությունից և նվազեցնել մշակված սննդի ընդունումը, ապա ձեզ ենք ներկայացնում օրգանիզմի մաքրման եռօրյա պրոցեդուրա:
Մաքրումից 2 օր առաջ դադարեցրեք կաթնամթերքի օգտագործումը, քանի որ դրանք երկար են մարսվում և կարող են դանդաղեցնել բուժման ընթացքը: Օրգանիզմը պետք է մաքուր լինի կաթնամթերքից:
Մաքրումը սկսելուց մեկ գիշեր առաջ մեկ բաժակ բուսական լուծողական խմեք, որպեսզի մաքրեք աղիներն այն տոքսիններից, որոնք փորկապություն են առաջացնում:
2 կիտրոնից հյութ պատաստեք և խառնեք կես բաժակ ջրով: Այս լիմոնադը խմեք առավոտյան՝ նախաճաշից առաջ: Սա կօգնի մարսել ալկալիական ուտելիքներն ու կվերականգնի թոքերի աշխատանքը:
Նախաճաշից հետո 1.5 բաժակ գրեյպֆրուտի հյութ խմեք: Կարող եք այս գերյպֆրուտը փոխարինել արքայախնձորով: Այս հյութերը հակաօքսիդանտների աղբյուր են, որոնք առողջ են պահում շնչառական համակարգը:
Նախաճաշի և լանչի արանքում մեկ բաժակ գազարի հյութ խմեք ՝ արյունն ալկալիացնելու համար: Գազարը հարուստ է բետա-կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի:
Լանչի ժամին 1.5 բաժակ կալիում պարունակող հյութ խմեք: Լավագույն տարբերակ են նեխուրի, մաղադանոսի, գազարի, սպանախի հյութերը:
Ընթրիքից մեկ ժամ առաջ մեկ բաժակ թեյ խմեք: Թեյը պետք է պարունակի կոճապղպեղ, նուռ և անանուխ: Այս ամենը հրաշալի կերպով մաքրում է քթանցքերն ու շնչառական համակարգը:
Քնելուց առաջ կես բաժակ լոռամրգի հյութ խմեք՝ թոքերի մանրէները սպանելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը