BMW-ն ավտոմեքենաներին սովորեցրել է տեղեր որոնել կայանատեղում
Advertisement 1000 x 90

BMW-ն ավտոմեքենաներին սովորեցրել է տեղեր որոնել կայանատեղում

Ժնևում մեկնարկած միջազգային ավտոսալոնի շրջանակներում կայացել է Թուրինգ շարքի BMW 5-ի համաշխարհային պրեմիերան: Այս մասին իրադարձությունների վայրից հայտնել է Lenta.ru-ն: Ավտոմոբիլի սալոնը, նախկին տարբերակի համեմատությամբ, դարձել է ավելի ընդարձակ և, ինչպես պնդում են արտադրողները, աչքի է ընկնում ակուստիկ հարմարավետությամբ:

Ավտոմոբիլը հանդերձված է հեռագործ կայանման գործառույթով, ինչպես նաև կայանման վայրի ինտելեկտուալ որոնման On-Street Parking Information ծառայությամբ և վարորդի օգնության այլ համակարգերով: 2017 թվականի հունիսին վաճառքների մեկնարկից հետո ընտրության համար մատչելի կլինեն վերջին սերնդի BMW շարժիչների չորս տարբերակներ: