Առաջին անգամ Վահագն Հայրապետյանի «NEW YORK – ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետը նոր երաժշտական երկխոսությամբ ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «NEW YORK-ԵՐԵՎԱՆ Ջազ միացում» խորագրով համատեղ նախագիծը տեղի կունենա մարտի 22-ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրա հում:
Համերգային ծրագրին մասնակցելու են ջազի երևանյան ամենասիրելի ու անկանխատեսելի Վահագն Հայրապետյանի ՝ դաշնամուր, մեր ժամանակի ունիկալ ջազային երաժիշտներ Արի Ռոլանդը՝ կոնտրաբաս, Զաիդ Նասսերը՝ ալտ սաքսոֆոն, Յալլա Բալինը՝ վոկալ, Քիտ Բալլայը՝ հարվածային (բոլորը՝ Նյու-Յորքից) և 55-ամյա Հայաստանի պետական կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:
Հնչելու են ավանդական ջազային և հայկական մեղեդիների սեփական մշակումները: Հայկական մեղեդիների ջազային մշակումները նպաստում են ողջ աշխարհում հայ երաժշտության յուրատիպությանն ու տարածմանը: Հայ հանդիսատեսին անակնկալներ կմատուցի նաև վոկալիստ Յալլա Բալինը՝ հայկական երգերի իր հետաքրքիր կատարմամբ:
«NEW YORK – ԵՐԵՎԱՆ Ջազ միացում» խորագրով նոր համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ: