Ռուսական Առաջին ալիքի ամենառեյտինգային նախագծերից՝ «Модный приговор»-ի հաղորդավարը, մոդայի պատմության մասնագետ Ալեքսանդր Վասիլյևը, հեռացել է շոուից: Ալիքի ղեկավարությունը հեռանալու պատճառների մասին ոչինչ չի ասում: Քննադատի տեղը զբաղեցրել է դիզայներ Անդրեյ Բարտենյովը: Նրա մասնակցությամբ հաղորդումները հեռարձակվում են գարնան առաջին օրերից:
Հիշեցնենք, որ իր ժամանակին, Վասիլյևը փոխարինեց շոուի առաջին վարող Վյաչեսլավ Զայցևին:
Ինչ վերաբերում է Բարտենյովին, ապա նա տարբերվում է իր զգեստների ինքնատիպությամբ, հաճախ այլմոլորակայինի տպավորություն է թողնում: Չի բացառվում, որ նոր հաղորդավարն կկարողանա շատ երկրպագուներ ձեռք բերել:
makataka.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը