Եթե Դուք սիրում եք կոկոսից պատրաստված թխվածք, ապա այս շատ համեղ թխվածքաբլիթը հենց Ձեզ համար է: Ի դեպ, եթե Դուք չեք ուտում ալյուրից պատրաստված խմորեղեն, ապա դա նույնպես կարող է Ձեզ համար լինել: Այն նաև շատ հեշտ է պատրաստելը՝ ընդամենը 3 բաղադրիչ:
Բաղադրիչներ
Կոկոսի քերուկ – 400 գ
Ձու – 4-5 հատ
Շաքարավազ – 200 գ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնել (ձվերը հարել պետք չէ) այս հերթականությամբ. ձու, շաքարավազ, կոկոսի քերուկ:
Ձևավորել ընկույզից փոքր գնդիկներ և տեղավորել ջեռոցի տապակի վրա:
Ահա և վերջ. Թխել 25-30 րոպե՝ նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը