Մրգային և բանջարեղենային հյութերը երիկամները մաքրելու ամենաարդյունավետ միջոցներից են:
Ձեզ ենք ներկայացնում մրգային հյութերի մի քանի բաղադրատոմսեր, որոնք կմաքրեն երիկամները քարերից:
Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը համարվում է բնական դեղամիջոց, որն արդյունավետ կերպով մաքրում է երիկամների քարերը:
Մի քանի թարմ կիտրոնները քամեք, որպեսզի 150 մլ հյութ ստանաք: Ապա հյութին ավելացրեք 2 ճ/գ ջուր, մեկ պտղունց աղ և լավ խառեք: Կանոնավոր կերպով օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, խմեք այս խառնուրդը:
Կիտրոնի հյութը, քացախն ու ձիթապտղի յուղն ամենաբնական դեղամիջոցներից են, որոնք մաքրում են երիկամները քարերից: Պարզապես 20 մլ կիտրոնի հյութը խառնեք 400 մլ ջրում, ավելացրեք 1 ճ/գ խնձորի քացախ: Խառնուրդն օգտագործելուց հետո առնվազն 400 մլ ջուր խմեք: Բուժման կուրսը կրկնեք ժամը մեկ անգամ, քանի դեռ ցավերը չեն հանգստացել:
Նռան հյութ
Նռան հյութն ու հատիկներն ամենահզոր բնական միջոցն են, որոնք պայքարում են երիկամային քարերի դեմ: Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում նռան թարմ քամած հյութ խմել:
Ձմերուկի հյութ
Ձմերուկն ունի միզամուղ նշանակություն և օգտագործվում է երիկամներից քարերը դուրս բերելու համար: Ձմերուկի բաղադրության մեջ մտնող ջուրն ու կալիումը հզոր տարրեր են, որոնք անհրաժեշտ են երիկամներին: Դրանք կարգավորում են միզաթթվի մակարդակը: Ձմերուկի կանոնավոր օգտագործումը մաքրում է երիկամային քարերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը