
Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը՝ Կայա Գերբերը, Նյու Յորքում կայացած Fashion միջոցառմանը արժանացել է «Տարվա լավագույն սկսնակ մոդել» կոչմանը: Նա մորից ժառանգել է բնատուր հմայքը, գեղեցկությունն ու բարեկազմությունը, պարգևատրվել է Fashion Media Awards միջոցառման ժամանակ: Կայան պաշտոնապես ընտրվել է Marc Jacobs Beauty բրենդի գովազդային դեմքը: Սկսնակ մոդելը միայնակ չի մասնակցել միջոցառմանը. նրան ուղեկցել է ողջ ընտանիքը՝ մայրը, հայրն ու ավագ եղբայրը: