«Դաունթոնի աբբայությունը» սերիալի դերասանը դարձել է Pal Zileri-ի դեմքը
Advertisement 1000 x 90

«Դաունթոնի աբբայությունը» սերիալի դերասանը դարձել է Pal Zileri-ի դեմքը

 Pal Zileri իտալական մակնիշի նոր դեմքը դարձել է բրիտանացի դերասան Մեթյու Գուդը: Այդ մասին «Լենտա.ռու»-ին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:Նա մի քանի իր է ներկայացրել հագուստի նոր հավաքածուից: Նկարահանումներն անցկացվել են Իսպանիայում, Մուրայա Ռոխա կալվածքում: Լուսանկարների հեղինակը դարձել է գերմանացի ֆոտոնկարիչ Դիլան Դոնը:

Pal Zileri-ը տղամարդկանց հագուստի իտալական բրենդ է: Ընկերությունը հիմնադրվել է 1980 թվականին, նրա կենտրոնակայանը գտնվում է Վենետոյի տարածաշրջանում:

Մեթյու Գուդը բրիտանացի դերասան է. իր կարիերան նա սկսել է 2001 թվականին: 2005 թվականին Մեթյուն Սքառլեթ Յուհանսոնի հետ միասին նկարահանվել է Վուդի Ալենի «Մատչ-փոյնթ» ֆիլմում, իսկ 2014 թվականին Բենեդիկտ Քամբերբեթչի հետ միասին նկարահանվել է «Խաղի նմանակում» ֆիլմում և միստր Հենրի Թալբոթի դերն է խաղացել «Դաունթոնի աբբայությունը» սերիալում: