
Վերջերս մեր կայքում ներկայացրել էինք մոդայի աշխարհի նոր թրենդը, այն է գունավոր թարթիչների նոր ոճը: Իսկ հիմա մասնագետները գտնում են նաև, որ կյանքում փոփոխություններ մտցնելու ամենահասարակ և մատչելի մեթոդը մազերի սանրվածքը կամ գույնը փոխելն է: Սակայն շատ մարդիկ աշխատում են այնպիսի հիմնարկություններում, որտեղ խստորեն պահպանվում է դրես-կոդը, երբ մազերը վառ գույներով ներկելու մասին նույնիսկ խոսք լինել չի կարող:
Այդ դեպքում հարկավոր է ծիածանագույն խոպոպները պարզապես թաքցնել մազերի տակ: