
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Vanity Fair պարբերականի վարկածով ընկել է աշխարհի ամենաոճային մարդկանց ցուցակը: Նույն վարկանիշում տեղ է գտել նաև դերասանուհի Հելեն Միրենը, ով ֆիլմում խաղացել է Եղիսաբեթ II-ին:
Ամենաոճային կանանց վարկանիշում ներկայացվել են նաև Նիդեռլանդների Կոնսորտ թագուհի Մաքսիման, բրիտանացի գրող Զեդի Սմիթը, ամերիկացի դերասանուհի և մոդել Ան Դուոնգը, ֆրանսիացի բալետի պարուհի Օրելին Դյուպոն և այլ հայտնիներ:
Ամենաոճային տղամարդկանց ցուցակ են ընկել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Դանիայի թագակիր արքայազն Ֆրեդերիկը, բրիտանական արքայազն Հարին, ամերիկյան արտ-դիլեր Վիտո Շնաբելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: