Jaguar Land Rover ընկերությունը հանրությանն է ներկայացրել էլեկտրական քրոսովերի՝ մակնիշի պատմության մեջ առաջին կոնցեպտը՝ I-Pace-ը: Այս մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Դիզայնի գծով տնօրեն Յան Քալումի խոսքով՝ հանրությունը ցնցող տպավորությամբ է ընդունել ավտոմոբիլը: «Այն զարմացնում է և գրավում մարդկանց ուշադրությունը. մեր նորույթի առիթով խանդավառությունը գերազանցեց մեր ակնկալիքները»,- ասել է նա:
Ժամում մինչև 100 կիլոմետր թափառքի համար ավտոմեքենային պահանջվում է շուրջ չորս վայրկյան: «Այս կոնցեպտը նոր գլուխ է բացում կուտակչային էլեկտրամոբիլների դիզայնի բնագավառում: Ինձ համար ավտոմոբիլային արդյունաբերության ապագան արդեն եկել է»,- հավելել է Քալումը:
Մոտ ժամանակներս մակնիշը պլանավորում է կազմակերպել սերիական արտադրություն, վաճառքների մեկնարկը նախատեսված է 2018 թվականին: