Բաղադրիչներ
- օղի
- վայրի անանուխ
Պատրաստման եղանակը
Բանկայի մեջ լցնել վայրի անանուխ, այնուհետև մինչև բանկայի ծայրը վրան ավելացնել օղի: Մեկ շաբաթից հետո անանուխը քամել և հանել՝ օղին թողնելով բանկայի մեջ, վրան ավելացնել ևս մեկ կապոց անանուխ: Մեկ շաբաթ անց նորից անանուխը քամել և հանել բանկայի միջից: Օղին լցնել լուսազգայուն (մուգ գույնի) տարայի մեջ:
Կիրառում. 10-15 կաթիլ լցնել ¼ բաժակ ջրի վրա (կամ հայկական սուրճի բաժակի չափով), խմել ուտելուց մեկ ժամ առաջ: