Շատերն են սիրում տորթ «Նապոլեոնը»: Բայց ոչ բոլորը գիտեն, որ կա դրա պատրաստման ևս մեկ տարբերակ, որը շատ ժամանակ չի պահանջում, բայց դրա հետ մեկտեղ՝ շատ համեղ է ստացվում:
Բաղադրիչներ
- Շերտավոր թխվածքաբլիթ – 800 գ
- Կաթ – 1 լ
- Ձու – 4 հատ
- Կարագ – 150 գ
- Շաքարավազ – 0.5 բաժակ
- Ալյուր – 6 ճ/գ
- Վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
- Պատրաստել կրեմը. խառնել ձուն, շաքարավազը և ալյուրը: Ավելացնել վանիլինը: Լավ խառնել:
- Ստացված զանգվածին ավելացնել կաթ:
- Կրեմը դնել միջին կրակի վրա և անընդհատ խառնել՝ մինչև պնդանալը: Երբ զանգվածը մի փոքր սառչի, ավելացնել կարագը և խառնել:
- Թխվածքաբլիթները թաթախել կրեմի մեջ և հինգ շերտով շարել կաղապարի մեջ:
- Վրան փշրանք շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը