Հանդիսատեսի դատին կհանձնվի «Փշրված պատրանքի մի գիշեր» դրաման
Advertisement 1000 x 90

Հանդիսատեսի դատին կհանձնվի «Փշրված պատրանքի մի գիշեր» դրաման

«Փշրված պատրանքի մի գիշեր». այսպես է կոչվում ռեժիսոր, սցենարիստ, դերասան Մհեր Մկրտչյանի նոր ներկայացումը, որի պրեմիերան տեղի կունենա մարտի 25-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում:

Բեմադրության մեջ ներգրավել են  Անի Խաչիկյանը, Արծրուն Չոբանյանը, Գեորգի Հովակիմյաը, Անուշ Ռուսլանովնան, Լևս Դավթյանը, Հրաչյա Ներսիսյանը, Սարգիս Վարդևանյանը,  Ռուդիկ Մարտիրոսյանը:

Պիեսի գործողություննեըը տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը և Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում:

Անհաջող մի կատակի պատճառով՝ կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Աննան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պետք է գիշերն անցկացներ Արթուրի հետ: Վերջինս փորձում է զավեշտական այս դրությունից դուրս գալու ելքեր գտնել, իսկ Մերին՝ պարզել ստեղծված անախորժ իրավիճակը:

Արթուրի գործընկերոջ չար կատակը ոչ միայն հիասթափեցնում է Մերիին, այլ նաև փշրում նրա գեղեցիկ երազները: Գործողությունների ընթացքում ի հայտ են գալիս ուշագրավ մանրամասներ, անսպասելի լուծումներ, առկա է բնական դերասանական խաղ: