Անտոնիո Բանդերասը հիվանդանոցում է․ նրա վիճակը գնալով ծանրանում է
Advertisement 1000 x 90

Անտոնիո Բանդերասը հիվանդանոցում է․ նրա վիճակը գնալով ծանրանում է

Դերասան Անտոնիո Բանդերասի առողջական վիճակը գնալով վատանում է։ Նա կրկին սրտի նոպա է ունեցել ու հոսպիտալացվել։

Tochka.ru-ն գրում է, որ Բանդերասն ու իր ընկերուհին՝ Նիկոլ Քեմպելը հանգստանում էին Շվեյցարիայում, երբ դերասանը սուր ցավեր է զգացել սրտի շրջանում։ Նրան արագ հոսպիտալացրել են։ Այժմ Բանդերասը գտնվում է Clinique Générale-Beaulieu հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ դերասանն առաջին անգամ սրտի նոպա է ունեցել հունվարի վերջին, երբ նա ու Նիկոլը հանգստանում էին Բրիտանիայում։ Բանդերասի առողջական խնդիրները սկսվել են երեք տարի առաջ, երբ նա նկարահանվում էր «33» ֆիլմում։