Հագուստ բոլոր աղջիկների համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հագուստ բոլոր աղջիկների համար

Ամեն օր աղջիկները մտածում են, թե ինչ հագնել։ Ըստ Interesnoznat-ի, գոյություն ունի հագուստ, որը համապատասխանում է ցանկացած տեսակի կառուցվածք ունեցող աղջիկներին։ Այս հագուստը հարմարվում է կառուցվածքի ձևին, թաքցնում թերություններն ու արտահայտում առավելությունները։

Զգեստ-կաղապար

Այս զգեստը բոլորին էլ սազում է, սակայն պետք է հիշել, որ նիհար աղջիկները կարող են շատ կիպ զգեստ հագնել, իսկ արտահայտիչ մարմին ունեցողները պետք է նախապատվությունը տան ավելի կոշտ կտորից ու մի փոքր ազատ զգեստներին։ Ինչպես նաև, կողքից ավելացված հավելյալ դեկորները կարող են ավելի գեղեցիկ դարձնել կերպարը։

2. Ուղիղ զգեստ

Այսպիսի զգեստները մարմնինն ավելի կանացի են դարձնում ու թաքցնում են բոլոր թերությունները։ Սակայն, պետք չէ շատ լայն զգեստներ ընտրել։ Ընտրեք միայն ձեր չափսի զգեստ, որպեսզի ճիշտ կերպար ստանաք։

3. Կարճ շապիկ

Կարճ շապիկը համապատասխանում է բարձր գոտկատեղով տաբատներին ու կիսաշրջազգեստներին։ Այսպիսի համադրությունը վիզուալ երկարացնում է ոտքերն ու մեղմացնում կոնքերը։

4. Կիսաշրջազգեստ

Այսպիսի կիսաշրջազգեստը համապատասխանում է ցանկացած կառուցվածք ունեցող աղջիկներին։ Այն կարելի է հագնել ցանկացած շապիկի ու կոշիկների հետ։

Ավելի մանրամասն՝ life.tert.am