Առաջին հայացքից ձվածեղ պատրաստելը պարզունակ կարող է թվալ, բայց դա այդքան էլ այդպես չէ: Գոյություն ունեն ձվածեղի բազում բաղադրատոմսեր, որ առաջարկում են ֆրանսիացի խոհարարները:
Ստորև ներկայացվող բաղադրատոմսը պահանջում է.
Լոլիկ – 2 հատ, ձու – 2 հատ, ապխտած միս – 50 գր, սամիթ – 20 գր, ձիթենու ձեթ, սև պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը. լոլիկը լավ լվացեք և միջուկը հանեք: Աղ լցրեք մեջը, օծեք ձեթով: Թավայի մեջ հերթով շարեք լոլիկները: Մանր կտրատեք ապխտած միսը և լցրեք լոլիկի մեջ: Առանց ձվի դեղնուցը վնասելու, լոլիկի մեջ ավելացրեք ձուն: Փուռը պետք է տաքացնել նախապես մինչև 180 աստիճանը: Եփել 10-12 րոպե, ապա վրան ավելացրեք կանաչեղենը: