Ցանկացած հարաբերություն` երջանիկ, թե ոչ այնքան, փորձ է բերում: Սիրո մասին իրենց փորձով կիսվել են նաեւ հանրահայտ կանայք: Աննա Ախմատովայի, Կոկո Շանելի, Մոնիկա Բելուչիի, Վիկտորյա Բեքհեմի եւ այլոց կարեւոր խորհուրդները ներկայացնում է Lady.mail.ru-ն.
Խուսափեք սիրային եռանկյունիներից
Եթե անգամ ձեր ընտրյալը հավերժ սիրո երդում է տալիս ձեզ, բայց միաժամանակ վերջ չի դնում նախկին հարաբերություններին` հեռացեք նրանից, քանի որ նա ընդամենն առվելագույնս հարմար պայմաններ է ստեղծում միմիայն իր համար:
Կիրառեք սիրախաղի արվեստը
Մի մոռացեք, որ որքան մեծ թվով երկրպագուներով է կինը շրջապատված, այնքան նա ավելի հետաքրքիր է դառնում տղամարդկանց համար: Փորձառու կանայք խորհուրդ են տալիս վարպետորեն օգտագործել ֆլիրտը:
Մի շտապեք ամուսնանալ
Եթե դուք մինչեւ վերջ համոզված չեք ձեր ընտրյալի զգացմունքների անկեղծության մեջ, մի շտապեք նրա հետ կապել կյանքը` հույսով, որ երբեւէ ամեն ինչ կփոխվի: Անգամ եթե նրա հետ ամուսնությունը տվյալ պահին շատ գայթակղիչ է թվում, մեծ է ռիսկը, որ վաղը կարող եք լինել սեփական պատրանքների զոհը:
Թույլ տվեք տղամարդկանց զգալ իրենց նշանակությունը
Եթե անգամ դուք կատարելություն եք, միեւնույն է, կարեւոր է, որ ավելի հաճախ ընդգծեք ոչ թե ձեր, այլեւ տղամարդու առավելությունները: Եւ այդ ժամանակ, տղամարդը հավատալով սեփական ուժերին, ձեզ ձեռքերի վրա կտանի:
Մի մոռեցեք հարաբերություններում ռոմանտիկայի մասին
Ծանրակշիռ ստաժով ընտանիքների համար անհրաժեշտ է գոնե շաբաթական մեկ անգամ «փախչել» առօրյայից եւ հանդիպում կազմակերպել` ամեն անգամ նոր վայրում: Եթե ձեզնից մեկն անակնկալներ է պատրաստում, ապա մյուսին ոչինչ չի մնում, քան պատասխանել:
Փնտրեք ոչ թե ամուսնու, այլ ապագա երեխաների հորը
Ուշադրություն դարձրեք այն տղամարդկանց, որոնց համար առաջին տեղում ձեր զույգի շահերն են:
Եղեք այն տղամարդու հետ, որը կիսում է ձեր հետաքրքրությունները
Կարեւոր է ոչ միայն ինքներդ ձեր ուժերին հավատալը, այլեւ որպեսզի ձեր կողքին լիենեն մարդիկ, ովքեր հավատում են ձեզ: Տղամարդը, ով ունակ է աջակցել ձեզ, ոգեշնչել եւ վստահություն հաղորդել, հազվագույտ երեւույթ է եւ նրան պետք է գնահատել:
Ուշադրության եւ ժամանակ տրամադրեք ընտանիքին
Հիշեք, որ ցանկացած տղամարդ հիանում է այն կնոջով, ով հոգ է տանում ընտանիքի մասին եւ հատուկ ուշադրություն է դարձնում` անգամ խիստ զբաղված լինելով:
Երախտապարտ եղեք, եթե անգամ այլեւս չեք սիրում
Հիշեք, որ երեբմն սերն ավարտվում է, սակայն կարեւոր է մշտապես հիշել այն լավագույնը, որը եղել է ձեր կյանքում եւ երախտապարտ լինել նրան, ով ձեզ երջանկություն է պարգեւել: