Estet-portal.com կայքը գրում է, որ համբույրի ընթացքում զուգընկերների միջև տեղի է ունենում տեղեկատվության փոխանակում։ Ստացվող տեղեկատվությունը բազմաբնույթ է՝ նոր հարաբերությունների համար բաց լինելը, զուգընկերոջով տարված լինելու աստիճանը, նախապատվություններն ու հետաքրքրությունները։ Բացի այդ՝ համբույրներն օգտակար են։
- Մշտական համբույրներն ամրացնում են նյարդային համակարգը, բարձրացնում սթրեսակայունությունը։
- Որքան հաճախակի են համբույները և սեռական հարաբերությունը նույն զուգընկերոջ հետ, այնքան առողջ է սիրտը։
- Համբույրներն ու սեռական հարաբերությունը ապահովում են առողջ և ամուր քուն։
- Համբույներն ու սեռական հարաբերությունները կարող են կանխել հոգեկան խանգարումների առաջացումը։
- Սեռական հարաբերությունը կարող է հանգստացնել ցավը։
- Սեռական հարաբերությունն ամրացնում է մկանները։
- Պարբերական սեռական հարաբերություն ունենալու դեպքում տղամարդկանց շրջանում նվազում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
- Սեռական հարաբերության ընթացքում այրվում են կալորիաները, ինչի արդյունքում անձն ազատվում է ավելորդ կիլոգրամներից։
- Համբույրները դանդաղեցնում են մաշկի ծերացումը։
- Պարբերական սեռական հարաբերությունն ամրացնում է իմունային համակարգը։
Հետաքրքիր փաստեր համբույրի մասին
- Համբուրվելու ընթացքում ակտիվանում է 29 մկան։
- Ռոմանտիկ, նուրբ համբույրի արդյունքում կարող է այրվել 1-2 կալորիա, 1 րոպե տևողությամբ ֆրանսիական համբույրը կարող է այրել 26 կալորիա։
- Համբուրվողների 66 տոկոսը համբույրի ընթացքում փակում է աչքերը, մյուսները փորձում են տեսնել զուգընկերոջը։
- Շուրթերը 200 անգամ զգայուն են մատներից։
- Երբ անձն ամբողջությամբ տրվում է համբույրին, օրգանիզմում սկսում է արտադրվել նյութ, որը հաճույք, ուրախություն, էյֆորիա է բերում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը