Շվեդական H&M առևտրանիշը թողարկել է հագուստի Conscious Exclusive հավաքածուն հատուկ դեպքերի համար: Այս մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում: Շարքում տեղ են գտել շորեր կարված էկոլոգիական կտորներից, որոնց թվում են Bionic-ը՝ փափուկ պոլիէսթերը, ամբողջովին պատրաստված առափնյա գոտու թափոններից հավաքված պլաստիկից:
«Այս տարի H&M-ի Conscious Exclusive հավաքածուն ստեղծելիս մենք մտածել ենք ոչ միայն այն մասին, թե ինչ տեսք կունենան մեր իրերը, այլև այն մասին, թե ինչ շոշափողական և հոտառական զգացողություններ են դրանք առաջացնում: Այս հավաքածուն ազդում է մեր բոլոր զգայարանների վրա և բավարարում է շրջակա միջավայրի մասին հոգ տանելու մեր ցանկությունը՝ ինչ էլ որ մենք անելու լինենք»,- մեկնաբանել է գաղափարը H&M-ի դիզայնի ուղղության ղեկավար և ստեղծագործական տնօրեն Պեռնիլա Վոլֆարտը:
Աքսեսուարների թվում են ցանցկեն պայուսակը և վառ ականջօղերը, որոնք ամբողջությամբ պատրաստված են առափնյա գոտուց հավաքված վերամշակված ապակուց և պլաստիկից:
H&M-ը կանանց, տղամարդկանց և մանկական հագուստի, կոշիկի և աքսեսուարների արտադրող և վաճառող է մասս-մարկետի, ինչպես նաև ապրանքներ տան համար սեգմենտում: Ընկերությունը հիմնվել է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում: 2004 թվականից համատեղ սահմանափակ հավաքածուներ է ստեղծում հայտնի դիզայներների և նորաձևության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մաքարթնիի, Viktor & Rolf-ի, Ռոբերտո Կավալլիի և ուրիշների հետ: