Բրիտանակական The Independent թերթի փոխանցմամբ՝ Կարոլինայի ինստիտուտի (Շվեդիա) գիտնականներն ավարտել են նոր հետազոտությունը, որը ցույց է տվել, որ օրվա ընթացքում սննդի մեջ բեկոնի երեք կտորի օգտագործումը կարող է մեծացնել սրտանոթային համակարգի հիվանդություններից մահան ռիսկը:
Գիտնականները պարզել են, որ 50 գրամից ավելի բեկոնի չափաբաժինը կարող է 24 տոկոսով մեծացնել սրտանոթային համակարգի ախտահարման ռիսկը: Դրա հետ մեկտեղ 32 տոկոսով աճում է դիաբետի զարգացման ռիսկը:
Գիտնականները հայտնել են, որ սննդի մեջ ավելի քան 100 գրամ չմշակված մսի կիրառումը 17 տոկոսով մեծացնում է հաստ աղիի քաղցկեղի զարգացման ռիսկը: