Օրեր առաջ Ումա Թուրմանի 18-ամյա դուստր Մայան, որը շատ է նման իր մորը, արժանացել է բրիտանական AllSaints նորաձև հագուստ արտադրող ընկերության «դեմքը» լինելու պատվին:
Ընկերության ստեղծագործական տնօրեն Ուիլ Բիդլը չափազանց գոհ է եղել, որ սկսնակ մոդելը միացել է իրենց թիմին: Նրա խոսքով՝ Մայայի հետ թեկուզ մեկ անգամ շփվածները հայտնում են, որ նա շատ խելացի, գեղեցիկ, վարակիչ խանդավառությամբ և աշխատանքում բազմաթիվ օրիգինալ գաղափարներ առաջ քաշող աղջիկ է:
Ընդգծվում է, որ Ումա Թուրմանը նույնպես դերասանուհի դառնալուց առաջ իր կարիերան սկսել է հենց մոդելային բիզնեսում: Ուման իր առաջին պայմանագիրը ստորագրել է 15 տարեկանում՝ Click Models գործակալության հետ, և շուտով նրա լուսանկարները զարդարել են Glamоur պարբերականի էջերը: Կինոյում նրա նորամուտը տեղի էր ունեցել միայն երեք տարի անց:
Հաջողակ մոդել է եղել նաև Ումայի մայր Նենան՝ Մայայի տատիկը, որի տաղանդը բացահայտել է Vogue-ի լուսանկարիչ Նորման Պարկինսոնը, փոխանցում է 7days.ru-ն: