Ամերիկացի երգչուհի և Puma-ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ստացել է Parsons դիզայնի դպրոցի պարգևը: Այդ մասին մարտի 30-ին հայտնել է Harper’s Bazaar-ը:
«Տարվա հումանիստ» կատեգորիայում հատուկ մրցանակը նրան շնորհել են նորաձևության ինդուստրիայի զարգացման մեջ ունեցած նշանակալի ավանդի համար:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի վերջին Նյու Յորքում: «Իր երաժշտությամբ և բացառիկ ոճով Ռիհանան ոգեշնչում է միլիոնավար մարդկանց: Նա միշտ աջակցում է մեր շրջանավարտներին և կրում է նրանց հագուստները»,- ասել է Parsons-ի ներկայացուցիչը:
Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակից ի վեր նա բրենդի հետ միասին թողարկել է կոշիկի մի քանի մոդելներ: Նաև երգչուհին համագործակցում է նորաձևության այլ բրենդների, օրինակ, Manolo Blahnik-ի հետ, որի համար նա ստեղծել է Savage անվանումը կրող կոշիկի հավաքածուն: