Զեյթունով և կաթնաշոռով գնդիկներ
Advertisement 1000 x 90

Զեյթունով և կաթնաշոռով գնդիկներ

Բաղադրությունը

Կաթնաշոռ՝ 1 տուփ

Թթվասեր՝ 2 թեյի գդալ

Կորիզազերծ զեյթուն՝ 1 բանկա

Պոպոք՝ մոտ 1 բուռ

Սխտոր՝ 1 պճեղ

Աղ, պղպեղ, ուցխո-սունելի

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռային գնդիրները եռաշերտ են՝ կաթնաշոռային մակերևույթը, առանց կորիզի սև զեյթունի միջուկն ու պոպոքի «կորիզը»:

Անհրաժեշտ է իրար խառնել կաթնաշոռը, թթվասերը, ճզմած սխտորը և սամիթը:

Կաթնաշոռային խառնուրդը հարել բլենդեռով, զեյթունի մեջ դնել պոպոքի կտորներ:

Վերցնել թեյի գդալի չափ կաթնաշոռային զանգվածը, վրան դնել զեյթունն ու ափերի մեջ գլորելով՝ ձևավորել պոպոքի չափի սպիտակ գնդիկ:

Գնդիկները, դասավորելով տափակ ափսեի վրա, թեթևակի ցողել ուցխո-սունելիով ու դնել այն սառնարանը՝ մինչև հյուրերի գալը:

Աղբյուրը՝ sherep.wordpress.com