Ուղևորների անբավարարության պատճառով փակվում է ութ րոպե տևողությամբ թռիչքը, որն կատարվում էր Բոդեն լճի շվեյցարական ափից գերանական ափ: People՚s Viennaline ավստրիական ավիաընկերությունը որոշում է ընդունել չեղարկել Բոդեն լճով Շվեյցարիայից Գերմանիա միջազգային չվերթը, որն այն իրականացնում էր 2016 թվականի նոյեմբերից:
Ալտենրայն և Ֆրիդրիխսհաֆեն քաղաքների միջև երթուղու երկարությունը կազմում էր ընդամենը 20 կիլոմետր: 70-տեղանոց ինքնաթիռներն այդ երթուղով թռչում էին օրական երկու անգամ, նշում է Deutsche Welle-ն: Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 40 եվրո է:
Չեղարկման պատճառը դարձել է չվերթի անբավարար բեռնվածությունը: People՚s Viennaline-ն պատրաստվում էր սպասարկել տարեկան 40 հազար ուղևորների: Մարտին նրա ծառայություններից օգտվել է 2,3 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: