Խմորն այս թույլ է, իսկ բաղադրիչները միշտ էլ լինում են ցանկացած խոհանոցում:
Պատրաստման համար ընդամենը 10 րոպեն բավարար է, իսկ արդյունքը՝ հագեցնող:
Խմորի համար պետք է՝
2 ձու
0,5 թ.գդալ սոդա
1 բաժակ ալյուր
1 բաժակ մածուն
0,5 թ. գդալ աղ
Միջուկի համար պետք է`
300 գ տավարի միս
2-3 սոխ՝ աղացած կամ մանր կտրատած
աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մածունը սոդայի հետ խառնել ու 5 րոպե թողնել,
Ավելացնել մյուս բաղադրիչներն ու լավ խառնել,
Կաղապարը յուղոտել ու խմորի մի մասը լցնել,
Ապա միջուկը զգուշությամբ լցնել խմորի վրա, իսկ վրայից ավելացնել խմորի մնացածն ու տարածել այնպես, որ միջուկը լրիվ ծածկվի:
Ջեռոցում թխել 40 րոպե 170C ջերմաստիճանում:
Ճիշտ է` նշեցինք, որ կարկանդակը մսով է, սակայն ցանկացած միջուկով կարելի է պատրաստել, ասենք՝ կաղամբով կամ պանրով: